Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին
27.11.2020 | 15:14

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դերասան Հրանտ Թոխատյանի և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով զբաղվել հայ ռազմագերիների հարցով.

«Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավաքվենք Շառլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։
Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝
1. Ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին
2. Թույլ չտալ հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին


Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ, ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում։
Ով կցանկանա միանալ մեր բողոքի ակցիային՝ կիսվեք ձեր ՖԲ էջերում»։

Դիտվել է՝ 4314

Մեկնաբանություններ

lass="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ